Մատչելիության հղումներ

Կառավարությունը աջակցություն կտրամադրի միրգ, գինի, հանքային ջուր արտահանողներին

Կառավարությունը աջակցություն կտրամադրի ծիրանի, սալորի, կեռասի, խաղողի գինու, շշալցված հանքային ջրի արտահանման համար:

«Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում ծիրանի մեկ կգ-ի համար 200 դրամ, սալորի, դեղձի ու նեկտարինի յուրաքանչյուր մեկ կգ-ի համար՝ 250 դրամ, կեռասի՝ 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդիի մեկ լիտրի համար՝ 830 դրամ և հանքային ջրի համար՝ 150 դրամ», - ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Կառավարությունն անցած շաբաթ էլ հայտարարեց պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրելում մասին։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, թե որ երկրներ են առաքվել՝ խոստացավ հայտնել դրանց տեղ հասնելուց հետո:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել էին Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին: Լայենը հայտնել էր, որ ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին:


XS
SM
MD
LG