Մատչելիության հղումներ

Կառավարությունը փոխհատուցում կտա պտուղբանջարեղեն և ծաղիկ արտահանողներին այս ամվա ընթացքում

Կառավարությունը նախատեսում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում։

Ըստ այս որոշման, եթե արտահանողները կարողանան պտուղբանջարեղենն ու ծաղիկները այլ շուկաներ հասցնել, յուրաքանչյուր կիլոգրամի համար փոխհատուցում կստանան հետևալ չափերով․ Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 770 ՀՀ դրամ,
լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 275 ՀՀ դրամ,
պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ,
ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար՝ 37 ՀՀ դրամ։

Այն, որ հրատապ է հարցի քննարկումը, ցույց է տալիս նաև նախագծի կառուցվածքը։ Առայժմ բյուջեում փոփոխություններ չեն արվում։ Էկոնոմիկայի նախարարությանը գումար կտրամադրեն մեկ ամսվա ընթացքում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայատարարեց՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար ֆիսկալ ապահվության մակարդակ արհեստական սահմանափակումների հարցերը լուծելու համար:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հայտնեց՝ ԵՄ-ի հետ այժմ քննարկումներ են իրականացնում. «Իրենց կողմից ևս մաքսատուրքերի որոշակի՝ դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն: Հուսամ այդ քննարկումները հաջողությամբ կպսակվեն»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ տեղեկացրեց, որ առաջիկայում նաև մրգեր արտահանողներին աջակցելու որոշում կկայացնեն։ Գործադիրի գնահատմամբ այս ամսվա համար փոխհատուցման ընդհանուր ծավալը 1.9 միլիարդ դրամ կկազմի՝ ավելի քան 5 միլիոն դոլար:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, թե որ երկրներ են առաքվել՝ խոստացավ հայտնել դրանց տեղ հասնելուց հետո:

Եվրամիությունից էլ հայտարարեցին, որ կարճ ժամկետում Հայաստանին աջակցությունը մեծացնելու ուղիներ են փնտրում:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG