Մատչելիության հղումներ

Հույս ունենք՝ Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ «հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ»։

«Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես դա արել է մինչ օրս, հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա», - ասված է հայտարարությունում։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:


XS
SM
MD
LG