Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվում է «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հավաքը

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ամփոփիչ հավաք է անցկացնում Երևանում:

Հավաքի ընթացքում պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը դիմեց իրենց չսիրողներին, մարդկանց, որ դժգոհ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից և ասաց. «Մենք կարող ենք տարբեր ձև պատկերացնել մեր երկրի ապագան, սխալներ ու բացթողումներ նախկինում ունեցել ենք, նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը: Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, քո զայրույթը, խնդրում եմ, մի թող, որ 20 տարի առաջվա սխալը պատճառ դառնա, որ ընտրես հազարավոր զոհերի պատճառ դարձած, Ալիևի մարզպետ Նիկոլին»:

Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց. «Այս ընտրությունները սովորական չեն, դրա մասին բոլորը խոսում են: Ոչ էլ նրա մասին, որ հաջորդ տարիների ընթացքում ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու, կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Գլխավոր հարցն այն է՝ արդյոք Հայաստանը մնալու է հայկական պետություն, այս ընտրությունները նրա մասին են, թե պահպանում ենք ինքնիշխանությունը, թե թուրքական աշխարհի կցորդ ենք դառնալու ու կատարենք նրանց կամքը: Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ ամենակեղտոտն ու այլանդակն էին, և դրա հեղինակը այս իշխանությունն է: Թունավորել են իրենց կեղտոտ բառապաշարով, չենք հանդուրժելու, սա մեր ոճը չէ, Հայաստանը պետք է մաքուր պահենք այդ կեղտից: Ոչ մի ընտրություն այս քանակի ձերբակալություններով չի եղել և այս ամենի հեղինակը այս իշխանությունն է»:


XS
SM
MD
LG