Վոլգոգրադին հասցված ուկրաինական հարվածներից գիշերը մեկ մարդ զոհվել, երկուսը՝ վիրավորվել են, հայտնում է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Քիմիական գործարանում և էներգետիկ ենթակառուցվածքներում բռնկված հրդեհները մեկուսացվել են, ավելացրել է նա։
Ռուսաստանի Յարոսլավլի մարզը նույնպես հարձակման տակ է հայտնվել։ Ուկրաինական անօդաչուի հարվածը վառելիքի պահեստի բռնկման պատճառ է դարձել, հայտնել է նահանգապետ Միխայիլ Յեվրաևը՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։
Վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ Interfax-ը տեղեկացնում է, որ գիշերը ռուսական զինուժն ընդհանուր 208 ԱԹՍ է խոցել, որոնցից ավելի քան 80-ը՝ Դոնի Ռոստովում։