Մատչելիության հղումներ

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, դա քննարկել է Սի Ծինփինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ, և որ ինքը Պեկին կատարած այցի ընթացքում դա քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

Պուտինը նաև Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան՝ պնդելով, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները «նպաստում են համաշխարհային կայունությանը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում է՝ չինացի իր գործընկեր Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու:

Չինաստանի նախագահը ՌԴ առաջնորդի հետ այսօրվա բանակցությունների ընթացքում բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերությունները:

Այս հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պեկին այցից օրեր անց:

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Պեկինը և Մոսկվան երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը:

Պուտինը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ հարաբերությունները հասել են «աննախադեպ բարձր մակարդակի»՝ չնայած «անբարենպաստ արտաքին գործոններին»՝ առանց որևէ երրորդ երկրի նշելու:

XS
SM
MD
LG