Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակը կասկածվում է փողերի լվացման մեջ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրիյ Երմակը կասկածյալի կարգավիճակ է ստացել Կիևի մերձակայքում էլիտար բնակելի համալիրի կառուցման միջոցով փողերի լվացման գործով։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը։

Քրեական գործի համաձայն՝ քննությունը բացահայտել է կազմակերպված խումբ, որը, ըստ իրավապահների, առնչություն ունի 460 միլիոն գրիվնայի՝ մոտ 10,5 միլիոն դոլարի օրինականացմանը։ Գումարը, ըստ քննության, օգտագործվել է Կիևի մերձակայքում էլիտար շինության կառուցման համար։

Երմակը, մեկնաբանելով մեղադրանքները, հայտարարել է, որ որևէ առանձնատուն չունի։

Երմակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը ղեկավարել է 2020 թվականից։ Զելենսկին Երմակին պաշտոնից ազատել էր 2025 թվականի նոյեմբերի 28-ին։ Մինչ այդ Երմակն ինքը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ «Էներգոատոմ» ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։


XS
SM
MD
LG