Մատչելիության հղումներ

Կալլասը մերժել է Պուտինի առաջարկը՝ Գերմանիայի նախկին կանցլերին ներգրավել Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում

Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, ըստ որի՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը կարող էր Եվրոպան ներկայացնել Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերով հնարավոր բանակցություններում։

«Եթե Ռուսաստանին իրավունք տանք մեր անունից բանակցող նշանակել, դա, գիտեք, այնքան էլ խելամիտ չէր լինի», - ասել է Կալլասը Բրյուսելում՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս։

Կալլասը նաև նշել է, որ Շրյոդերը նախկինում լոբբինգ է իրականացրել ռուսական պետական ընկերությունների օգտին, ուստի նման դեպքում նա «սեղանի երկու կողմերում կլիներ»։

Նախորդ շաբաթ Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, գրել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։


XS
SM
MD
LG