Վեդիում բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիում երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց: Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք մեղադրանքի հարցը։», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Սեռական բռնության ենթարկված երեխաների հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանը, ապրիլի 26-ին դանակահարել էր ենթադրյալ մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։
Վեդիում երեխաների բռնության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։
Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին: