Իրանը դեռ քննարկում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ԱՄՆ վերջին առաջարկը և պատրաստում է իր պատասխանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Ինչպես տեղեկացնում է իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը, Էսմայիլ Բաղային նաև անդրադարձել է երեկ երեկոյան ԱՄՆ-ի հետ ռազմական բախմանը՝ Վաշինգտոնին մեղադրելով հրադադարը և միջազգային իրավունքը խախտելու համար։
Բաղային ասել է, որ Իրանի ուժերը ուշադիր հետևում են իրավիճակին և լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած «ագրեսիայի և արկածախնդրության»։