2007 թվականից ի վեր առաջին անգամ Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը որոշումը բացատրել է «ընթացիկ օպերատիվ իրավիճակով»։ Նույն պատճառով Կարմիր հրապարակով չեն անցնի նաև Սուվորովյան և Նախիմովյան ռազմական ուսումնարանների սաները, ինչպես նաև կադետական կորպուսների ներկայացուցիչները։
Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, շքերթին կմասնակցեն ռազմական ինքնաթիռներ։
Վերջին ամիսներին Ուկրաինան, ի պատասխան ռուսական բանակի հարվածների, անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող ենթակառուցվածքների վրա, այդ թվում՝ Բալթիկ ծովի նավահանգիստների և Տուապսեի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։
Սոցիալական ցանցերում օգտատերերը նաև ենթադրություններ էին անում, որ մայիսի 9-ի ռազմական շքերթը կարող է ընդհանրապես չանցկացվել կամ զգալիորեն կրճատվել՝ Ուկրաինայի կողմից հնարավոր հարձակման սպառնալիքի պատճառով։