Մատչելիության հղումներ

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին

Հայաստանն ինքը կորոշի, այսօր Երևանում հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին «Ազատության» հարցին:

«Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի», - ասաց Կայա Կալասը:

Եվրոպական խորհրդարանում 2023թ. հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։

«Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են՝ ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

2025թ. մարտին Հայաստանն ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025թ. ապրիլին։

XS
SM
MD
LG