Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի գա Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, գրում է DPA-ն:
«Կանցլերը չի կարող մեկնել՝ այլ աշխատանքային զբաղվածության պատճառով»,- DPA-ին ասել է կառավարության խոսնակը։
Նա նշել է, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մինչ օրս մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի ութ գագաթնաժողովներից երկուսին և հավելել է, որ կանցլերը մշտական կապի մեջ է խմբի շուրջ 50 մասնակիցներից շատերի հետ։
Երևանում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու են գրեթե բոլոր եվրոպական երկրները, այդ թվում՝ Ուկրաինան և Թուրքիան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ