Ենթադրյալ անօդաչուների գործողություններին ի պատասխան՝ գիշերը Թեհրանում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը, մայրաքաղաքի մի քանի կետից ՀՕՊ կրակի ձայներ են լսվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ըստ կիսապաշտոնական Tasnim և Fars լրատվական գործակալությունների՝ քաղաքում լսված ՀՕՊ գործողությունը տևել է մոտ 20 րոպե։ Հակաօդային պաշտպանության համակարգերը Թեհրանի երկնքում թիրախավորում էին «փոքր ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր»։
Ըստ հաղորդումների՝ ի սկզբանե հստակ չէր՝ ՀՕՊ համակարգերի կիրառումը իրանական վարժա՞նք էր, թե՞ իրական արձագանք։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՕՊ համակարգերը գործադրվել են օդային օբյեկտների դեմ՝ չմանրամասնելով դրանց ծագման կամ խոցման մասին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը տևել է մոտ 20 րոպե, որից հետո դադարել է։ Նշվում է, որ Թեհրանում իրավիճակը վերադարձել է բնականոն վիճակի, տուժածների կամ վնասների մասին չեն հաղորդվում։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ավիահարվածները փետրվարի 28-ին էին մեկնարկել, սակայն ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնեցին հրադադար հաստատել։