Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը կմեկնի Ստամբուլ, նախատեսված է Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ հանդիպում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ մեկնելու է Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար:

«Այս պահի դրությամբ նախատեսված հանդիպում կա Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ այցը տեղի կունենա ապրիլի 16-19-ը:

XS
SM
MD
LG