Մատչելիության հղումներ

Լայենը կոչ է արել մշակել «համակարգված մոտեցում»՝ երեխաներին օնլայն տիրույթում պաշտպանելու համար

Եվրոպական միության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել մշակել «համակարգված եվրոպական մոտեցում»՝ երեխաներին օնլայն տիրույթում պաշտպանելու համար։

«Առցանց հարթակները կարող են հեշտությամբ օգտագործել մեր տարիքային վավերացման հավելվածը, ուստի այլևս արդարացումներ չկան», - ասել է նա լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ԵՄ գործիքին, որը մշակվել է՝ երեխաներին որոշ առցանց բովանդակությունից պաշտպանելու նպատակով։

«Մեր պարտականությունն է պաշտպանել մեր երեխաներին առցանց աշխարհում, ինչպես դա անում ենք նաև օֆլայն միջավայրում, և դա արդյունավետ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է համակարգված եվրոպական մոտեցում», - ասել է Եվրոպական միության ղեկավարը։

Անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան և Սլովենիան։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։

XS
SM
MD
LG