Մատչելիության հղումներ

Թրամփը քննադատել Հռոմի պապին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին։

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում», - գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

XS
SM
MD
LG