ԱՄՆ նախագահի՝ «Իրանում քաղաքակրթության ոչնչացման» մասին հայտարարությունից ժամուկես հետո Հայաստանում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել, սակայն դրա մասին չի հայտարարվել, այսօր հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ տարածաշրջանում իրադրությունը քննարկվել է այդ նիստին:
Վարչապետն ասաց, որ ամեն ամիս մոտավորապես 5-6 ԱԽ նիստ են գումարում:
Թրամփն ապրիլի 7-ին վերջնաժամկետ էր տվել Իրանին, մինչև այդ ժամկետի լրանալը, սակայն, կողմերը հրադադարի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Փաշինյանը երեկ ողջունել էր այդ պայմանավորվածությունը: