Մատչելիության հղումներ

Թեհրանը մասնակցում է բանակցություններին՝ չնայած հերքումներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին՝ չնայած պաշտոնական հերքումներին: Նա նշել է` իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց «սեփական ժողովուրդը» կարող է սպանել։

«Ի դեպ, նրանք բանակցություններ են վարում և շատ են ուզում համաձայնության գալ։ Բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց», - ասել է Թրամփը Կոնգրեսի հանրապետական անդամների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր՝ «մենք մտադիր չենք բանակցել», չնայած նա ընդունել էր, որ Թեհրանը քննարկում է Պակիստանի կողմից ներկայացված ԱՄՆ առաջարկը։


XS
SM
MD
LG