Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:
Կալլասը նաև առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Կատարի ու Հարավային Կորեայի գործընկերների հետ Մերձավոր Արևելքում պատերազմի, էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների և Հորմուզի նեղուցի վերաբացման հրատապ անհրաժեշտության մասին:
Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ այս զրույցները «ԵՄ շարունակական ջանքերի մի մասն են»՝ ուսումնասիրելու ստեղծված իրավիճակում դիվանագիտական ուղիները:
ԵՄ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կալլասը վերջին անգամ խոսել էր Արաղչիի հետ չորեքշաբթի, ասել, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը Եվրոպայի համար առաջնահերթություն է: