Մատչելիության հղումներ

Կրեմլը ՌԴ-ի և Իրանի միջև ԱԹՍ տեխնոլոգիայի փոխանակման մասին լուրը «կեղծ» է որակել

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Wall Street Journal»-ի այն հաղորդումը, թե Ռուսաստանը սատարում է Իրանին արբանյակային պատկերների և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիայի հարցում, «կեղծ » են։

«Wall Street Journal»-ը երեկ էր գրել, որ Ռուսաստանը ընդլայնում է հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ տրամադրելով արբանյակային պատկերներ և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիա՝ Թեհրանի համար ԱՄՆ զորքերի գոտում հարվածներ հասցնելու նպատակով։

XS
SM
MD
LG