Մատչելիության հղումներ

FIFA. Թրամփը վստահեցրել է, որ Իրանի հավաքականը կարող է մեկնել ԱՄՆ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Ակնկալվում է, որ Իրանի ազգային հավաքականին կթույլատրվի մեկնել Միացյալ Նահանգներ և մասնակցել աշխարհի առաջնությանը, թեև երկու երկրների միջև պատերազմ է ընթանում, մրցաշարի մեկնարկից երեք ամիս առաջ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Ինֆանտինոն հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ «մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու համար», և նրանից հավաստիացում է ստացել, որ Իրանի հավաքականին կթույլատրեն ժամանել ԱՄՆ։

«Մենք խոսել ենք նաև Իրանում ստեղծված իրավիճակի և այն մասին, որ Իրանի հավաքականը նվաճել է ՖԻՖԱ-ի 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք», - ասել է Ինֆանտինոն։ Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում նախագահ Թրամփը վերահաստատել է, որ Իրանի հավաքականը, իհարկե, ողջունվում է Միացյալ Նահանգներում անցկացվող մրցաշարին մասնակցելու համար։

Իրանի հավաքականը խմբային փուլում հունիսի 15-ին Կալիֆոռնիայի Ինգլվուդ քաղաքում պետք է հանդիպի Նոր Զելանդիայի ընտրանուն, հունիսի 21-ին՝ Բելգիային, իսկ հունիսի 26-ին Սիեթլում ավարտի խմբային փուլը Եգիպտոսի դեմ խաղով։ Աշխարհի առաջնությունն ԱՄՆ-ը կընդունի Կանադայի և Մեքսիկայի հետ համատեղ՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

XS
SM
MD
LG