Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վերաբերյալ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Փորձագետների ժողովի անդամ այաթոլլահ Մոհամմադմեհդի Միրբաքերին:
Mehr-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ գործընթացի հետ կապված «որոշ խոչընդոտներ» դեռ պետք է լուծվեն։ Այլ մանրամասներ չի նշել:
Շաբաթ օրը Փորձագետների ժողովի ավագ հոգևորականը հայտարարել է, որ ժողովի անդամները կհանդիպեն «մեկ օրվա ընթացքում»՝ առաջնորդ ընտրելու համար։
Իրանիգերագույն հոգևոր առաջնորդ 86-ամյա Խամենեին սպանվել է փետրվարի 28-ին մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա ավիահարվածից, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը օդային ռմբակոծությամբ թիրախավորել են Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարությանը։