Մատչելիության հղումներ

Իրանը չի մասնակցի 2026 թ. ձմեռային Պարալիմպիական խաղերին

Միջազգային պարալիմպիական կոմիտեն այսօր հայտարարեց, որ Իրանը չի մասնակցի Միլանո-Կորտինա 2026 թ. ձմեռային Պարալիմպիական խաղերին։

«Իրանի ազգային պարալիմպիական կոմիտեն մեզ տեղեկացրել է, որ հնարավոր չէ ապահովել անվտանգ ճանապարհ դեպի Միլանո-Կորտինա 2026, ինչի հետևանքով նրանք չեն կարող հասնել խաղերին»,- հայտարարել է Միջազգային պարալիմպիական կոմիտեն նախագահ Էնդրյու Փարսոնսը։

Բացման արարողությունը տեղի է ունենում այսօր Վերոնայում, սակայն քաղաքական մի քանի սկանդալի և Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի պատճառով բոլորը չէ, որ կմասնակցեն միջոցառմանը։

Ավելի վաղ ութ երկիր (Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Նիդեռլանդները և Ուկրաինան) հայտարարել էր, որ բոյկոտելու է բացման արարողությունը՝ ռուս մարզիկների ազգային դրոշի ներքո մասնակցության պատճառով։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով առաջացած ճանապարհային խափանումների հետևանքով էլ մի քանի տասնյակ պատվիրակություններ ևս կարող են բաց թողնել խաղերը։

Միլանո-Կորտինա ձմեռային Պարալիմպիական խաղերը կանցկացվեն մարտի 6–ից 15-ը։

XS
SM
MD
LG