Մատչելիության հղումներ

Կիրառվել է միջանկյան միջոց. սպառողները կկարողանան վճարումները կատարել EasyPay-ի, Idram-ի, Telcell-ի և Fast Shift-ի միջոցով

Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել EasyPay-ի, Idram-ի, Telcell-ի և Fast Shift-ի միջոցով, հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։

«Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ», «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Telcell, EasyPay, Idram և Fast Shift տերմինալներով ու հավելվածներով փետրվարի 1-ից այլևս հնարավոր չի լինի վճարումներ անել Viva, Team Telecom ու Ucom ընկերությունների բջջային կամ ինտերնետ ծառայությունների համար։ Կապի երեք խոշոր օպերատորները խզել էին պայմանագրերը վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ։ Թե ինչու, օպերատորներից յուրաքանչյուրը բաժանորդներին առանձին՝ գրեթե միանման բացատրություն է տվել:

XS
SM
MD
LG