Մատչելիության հղումներ

Իրանը գուցե կորցրել է մի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ». Արաղչի

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը գուցե կորցրել է
մի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ»: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի գործողություններն օրինական են, քանզի արվում են ինքնապաշտպանության նպատակով: Թեհրանը նաև չի հրաժարվում իր իրավունքներից, այդ թվում՝ ուրանի հարստացման:

Նա անդրադարձել է Իրանում իշխանափոխության մասին Թրամփի հայտարարությանը՝ ասելով, որ դա անհնար է: Նաև հերքել է ԱՄՆ նախագահի պնդումը, թե Իրանը ԱՄՆ տարածքին հարվածելու հնարավորություն ունի և կարող է հաստատել, որ Իրանը չի ստեղծի հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ:

Արաղչին նշել է, որ դեռ չունի մանրամասն տեղեկություններ, թե արդյոք ԱՄՆ-ի հարձակումները ոչնչացրել են իրանական հրթիռային բազաները։

Այս պահին ԱՄՆ-ի հետ կապ չկա, ու եթե Վաշինգտոնը ցանկանում է խոսել, ապա գիտեի, թե ինչպես: Իրանը հետաքրքրված է լարվածության թուլացմամբ, սակայն երկխոսություն սկսելու համար, նախ հարձակումները պետք է դադարեցվեն:

Արաղչին նշել է, որ տեսնում է համաձայնության հասնելու հնարավորություն, որը կարող է երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։


XS
SM
MD
LG