Մատչելիության հղումներ

եթերում Արաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցությունների

Գլխավորը՝ համառոտ

11:33 17.4.2026

«Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական անձանց անվտանգությունը», - X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

««Հեզբոլա»-ն պետք է վայր դնի զենքերը: Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը», - հավելել է Մակրոնը:

11:59 17.4.2026

Լիբանանի և Իսրայելի միջև 10-օրյա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, տեղահանված մարդիկ վերադառնում են իրենց տները:

Լիբանան, ապրիլի 17,2026թ.
Լիբանան, ապրիլի 17,2026թ.



12:44 17.4.2026

Լիբանանյան «Հեզբոլա» զինյալ խմբավորումն այսօր հայտարարել է, որ «մատը ձգանի վրա» է պահում, եթե նախօրեին ուժի մեջ մտած 10-օրյա հրադադարը խախտվի Իսրայելի կողմից:

Իրանի կողմից աջակցվող շարժումը հայտարարության մեջ նշել է. «Մատը կպահեն ձգանի վրա, քանի որ զգուշանում են թշնամու դավաճանությունից»։

12:45 17.4.2026

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը կմնան Լիբանանի հարավում իր ստեղծած «անվտանգության գոտում» և բնակիչներին զգուշացրել է չվերադառնալ այդ տարածք։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մի շարք երկրներ ողջունել են հրադադարը, ըստ որի՝ Իսրայելն իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնապաշտպանվելու համար։ Լիբանանն էլ պետք է կանխի «Հեզբոլլահ»-ի և մյուս «զինված խմբավորումների» հարձակումներն Իսրայելի վրա։ ԱՄՆ-ն իր հերթին պետք է շարունակի միջնորդությունը՝ «մնացած բոլոր հարցերը լուծելու» համար։

Հրադադարի հաստատումից ժամեր անց, սակայն, Լիբանանի բանակն Իսրայելին մեղադրել է այն մի քանի անգամ խախտելու համար:

21:59 17.4.2026

Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։

Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:

09:12 18.4.2026


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել, քանի որ բանակցությունները նախատեսված է շարունակել շաբաթավերջին։

«Մերձավոր Արևելքում, Իրանի հետ, ամեն ինչ շատ լավ է ընթանում»,— ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների «շրջափակումը» «շատ հաջող է եղել» և նախկին միջոցների հետ միասին ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնագրի մի շարք տարրեր արդեն քննարկվել են և որոշ դեպքերում՝ համաձայնեցվել։

11:15 18.4.2026

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը:

«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ՝ որպես լարվածության թուլացման ուղղությամբ կարևոր քայլ», - ասված է ԱԳՆ X-ի էջում արված գրառման մեջ։

11:45 18.4.2026

Իրանը հայտարարել է իր օդային տարածքի մասնակի բացելու մասին՝ պատերազմի պատճառով յոթ շաբաթ տևած դադարից հետո, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:

Իրան - Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, արխիվ
Իրան - Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը, արխիվ

Պետական IRAN-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին: Նշվում է, որ երկրի օդանավակայաններում թռիչքները աստիճանաբար կվերսկսվեն, բայց ժամկետ չի նշվել։

14:28 18.4.2026

Իրանը չեղարկել է Հորմուզի նեղուցը բացելու իր որոշումը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Իրանի զինված ուժերի միասնական հրամանատարական կառույցի կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նեղուցի վերահսկողությունը «վերադարձել է իր նախկին վիճակին» և կրկին գտնվում է խիստ ռազմական հսկողության տակ։

Էբրահիմ Զուլֆաքարին ասել է, որ Թեհրանն ավելի վաղ «բարի մտադրություններով» համաձայնել էր թույլ տալ նավթատարների և առևտրային նավերի սահմանափակ անցում հրադադարի ընթացքում, սակայն «ցավոք, ամերիկացիները շարունակում են «շրջափակումը»։

09:48 19.4.2026


Իրանի ազգային անվտանգության բարձրագույն մարմինը հայտարարում է, որ Թեհրանը ուսումնասիրում է Միացյալ Նահանգների կողմից Պակիստանի բանակի հրամանատարի միջոցով ներկայացված «նոր առաջարկները», սակայն դեռևս պատասխան չի տվել։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ առաջարկները ներկայացվել են վերջին օրերին։

Այնուամենայնիվ, ընդգծվել է, որ Իրանի բանակցային թիմը «նույնիսկ ամենափոքր փոխզիջման, նահանջի կամ զիջման չի գնա» և կպաշտպանի ազգային շահերը «իր ողջ ուժով»։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG