Մատչելիության հղումներ

եթերում Հաղորդվում է Իրանում, Լիբանանում և Իսրայելում նոր հարձակումների մասին

Գլխավորը՝ համառոտ

19:19 2.3.2026

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ իր երկիրը հարվածելու է Մերձավոր Արևելքում գործող «բոլոր ահաբեկչական առաջնորդներին և խմբավորումներին»՝ խոստանալով ծանր հարված հասցնել լիբանանյան «Հեզբոլա» զինված կազմակերպությանը։

«Մենք այս արշավը կավարտենք ոչ միայն Իրանի դեմ հարվածներով, այլ նաև նրանով, որ Հեզբոլա»-ն կստանա կործանարար հարված», - ասել է Զամիրը՝ հավելելով՝ թիրախում են բոլոր ահաբեկչական առաջնորդներն ու խմբավորումները, որոնք կփորձեն վնասել Իսրայելին։

«Մենք դա արդեն ապացուցել ենք և շարունակելու ենք ապացուցել»,- ասել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ։

19:11 2.3.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև ընդլայնվող պատերազմը կարող է հասնել Եվրոպայի սահմաններին: Մակրոնն այս մասին խոսել է Ֆրանսիայի միջուկային զսպման նոր ռազմավարությունը ներկայացնելիս։

«Շաբաթ օրը մեկնարկած հակամարտությունն արդեն բերում է և շարունակելու է բերել անկայունություն ու հնարավոր լայնածավալ բախում մեր սահմաններին, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի միջուկային և բալիստիկ կարողությունները շարունակում են պահպանվել», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

18:43 2.3.2026

Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ այսօր երեկոյան կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրականացնել։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս նախկինում ամրագրված հաճախորդներին, իսկ ում տոմսերը վերամրագրվել են այս սահմանափակ չվերթներով ճանապարհորդելու համար, Emirates-ը նրանց հետ կապ կհաստատի անմիջապես», - ասվում է հայտարարությունում՝ մարդկանց կոչ անելով «չգնալ օդանավակայան, եթե նախապես չեն տեղեկացրել»։

Բոլոր մյուս չվերթները կասեցված են մինչև հետագա ծանուցում։

18:42 2.3.2026

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի ամբողջ տարածքում սկսել է հարվածել «Հեզբոլլա»-ի թիրախներին: «Լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ», - ասվում է բանակի Telegram-ում հրապարակված հայտարարությունում:

Al Jazeera-ն հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութում հուժկու պայթյուններ են լսվում, քաղաքիի վրա ծխի հսկայական ամպեր են բարձրանում:

18:27 2.3.2026
17:55 2.3.2026

Այաթոլլա Ալի Խամենեիի կինը, ով վիրավորվել էր նույն հարձակման ժամանակ, որի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, այսօր մահացել է ստացած վնասվածքներից, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

17:54 2.3.2026

Ավիաընկերությունները կոչ են արել Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին չհարվածել քաղաքացիական օդանավերին։

«Շատ կարևոր է, որ պետությունները պահեն իրենց պարտավորությունը և չվնասեն քաղաքացիներին ու քաղաքացիական ավիացիան», - հայտարարել է Միջազգային Օդային Տրանսպորտի Ասոցիացիայի (IATA) նախագահ Վիլի Ուոլշը, որի ասոցիացիան միավորում է ավելի քան 360 ավիաընկերություններ, որոնք էլ իրենց հերթին ապահովում են առևտրային ուղևորափոխադրումների 85 տոկոսը։

17:45 2.3.2026
17:44 2.3.2026

Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել հազարավոր ցուցարարների դեմ, որոնք փողոց էին դուրս եկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության դեմ բողոքելու համար։

Ցույցեր են կազմակերպվել Քաշմիրի տարբեր հատվածներում, որտեղ ցուցարարները ցուցադրել են Խամենեիի, սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի և լիբանանյան «Հեզբոլլահ» մարտական խմբավորման ղեկավար Հասան Նասրալլայի դիմանկարները։

Քաշմիրը, որտեղ մեծ շիիթական համայնք կա, սերտ կապեր ունի Իրանի հետ։ Խամենեիին առանձնակի ջերմությամբ են այստեղ ընդունել 1980-ականներին՝ նրա միակ այցելության ժամանակ։

Խամենեին և բարձրաստիճան ռազմական ղեկավարները սպանվել են փետրվարի 28-ին՝ Իսրայելի և ԱՄՆ ուժերի հարձակման հետևանքով։


17:34 2.3.2026

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանում ավերածությունների չափը:

Թեհրանիից արված կադրերում երևում է Ալի Խամենեի նստավայրը հարձակումից առաջ, որի հետևանքով Իրանի Գերագույն առաջնորդն ու զինվորական մի շարք ղեկավարներ սպանվեցին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG