Մատչելիության հղումներ

եթերում Սպիտակ տուն. ԱՄՆ նախագահը հրադադարի նոր վերջնաժամկետ չի սահմանել

Գլխավորը՝ համառոտ

12:33 2.3.2026

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան ամերիկյան մի քանի ինքնաթիռ է կործանվել, անձնակազմին հաջողվել է անվնաս փրկվել:

12:30 2.3.2026

Արբանյակային լուսանկարները, որոնք պատրաստվել են Planet Labs PBC ընկերության կողմից, ցույց են տալիս Թավրիզի հյուսիս-արևմուտքում իրանական հրթիռային բազային պատճառված վնասը: Ռազմակայանին հարված է հասցվել փետրվարի 28-ին:



11:57 2.3.2026

Չեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբ:


11:38 2.3.2026

Իրանն է որոշելու, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Մեր մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները ոչ մի կերպ չեն ազդել պատերազմ վարելու մեր կարողության վրա», - հավելել է նա X-ում գրառման մեջ:

11:24 2.3.2026

Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի շրջանի Էրբիլի օդանավակայանի վրա երեք զինված անօդաչու թռչող սարք է խոցվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին:

Օդանավակայանում տեղակայված են ամերիկյան զորքեր։

AFP լրատվական գործակալության լրագրողն էլ սրանից ավելի վաղ հաղորդել էր, որ բազայից ոչ հեռու բարձր ձայներ են լսվել։

Հանգստյան օրերին ԱՄՆ-ն նաև անօդաչու թռչող սարքեր է որսացել օդանավակայանում:

10:26 2.3.2026
Բեյրութ, Լիբանան
Բեյրութ, Լիբանան

Առնվազն 31 մարդ Է զոհվել, ևս 149-ը՝ վիրավորվել Լիբանանին Իսրայելի հարվածների առաջին ալիքի հետևանքով, հաղորդվում Է հանրապետության առողջապահության նախարարության X-ի էջում:

10:07 2.3.2026

Դոհայում պայթյունների մասին հաղորդագրություններից հետո ֆրանսիական AFP լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ պայթյուններ են գրանցվել Բահրեյնում և Դուբայում:

AFP-ն մեջբերում է տեղում իր լրագրողների հաղորդագրությունները։

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարել է, որ երկրի օդային տարածքում հրթիռային և ԱԹՍ-ների հարցումների սպառնալիքը պահպանվում է:


10:05 2.3.2026

Մոտ կես ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների մասին:

Թիկունքի հրամանատարությունը նախազգուշական հրահանգ է ուղարկել համապատասխան տարածքներում գտնվող բջջային հեռախոսներին, մարդկանց առաջարկվել է մտնել պահպանվող տարածք և մնալ այնտեղ մինչև հետագա ծանուցումը:

Մոտ 10 րոպե առաջ Իսրայելի պաշտպանության բանակը ևս մեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ամբողջ երկրում մարդկանց այժմ «թույլատրվում է լքել պահպանվող վայրերը», բայց «մնալ նրանց մոտ»:

09:26 2.3.2026

Կատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են լսվել, հայտնում են Reuters-ը և Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Քուվեյթում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ևս ծուխ է նկատվել, իսկ այդ տարածքում նկատվել են հրշեջներ և շտապօգնության մեքենաներ:

09:12 2.3.2026

Երկուշաբթի օրը իսրայելցի զինվորականները հրամայել են լիբանանյան առնվազն 50 քաղաքների բնակիչներին հեռանալ դրանցից 1 կմ հեռավորության վրա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG