Ո՞վ էր Խամենեին. իսլամական իշխանությունից մինչև անկում
Այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԱԳՆ-ն նշել է՝ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները դիմումների մեծ թիվ չեն գրանցել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Սեյեդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահը այաթոլլա Խամենեիի մահը որակել է որպես «ցինիկ սպանություն»՝ մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ:
Ռուսաստանում Խամենեիին կհիշեն «որպես ականավոր պետական գործչի», որը հսկայական ներդրում է ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, հայտարարել Է Պուտինը:
Ադրբեջանի տարածքի օգտագործումը որևէ երկրի կողմից «հարևան և բարեկամ Իրանի դեմ անհնար է», Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ասել է նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը:
Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին:
Բայրամովը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի ողբերգական սրման կապակցությամբ, ինչպես նաև ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և խաղաղ քաղաքացիների մահվան կապակցությամբ:
Տոն և սուգ Իրանում․ գերագույն առաջնորդ Խամենեին սպանված է
Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ: Այս մարմնին է հանձնարարված կատարել գերագույն առաջնորդի գործառույթները, քանի դեռ փորձագետների ասամբլեան նոր առաջնորդ չի ընտրել, հաղորդում Է ISNA լրատվական գործակալությունը:
Որպես պահապանների խորհրդի անդամ` Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին՝ նախագահ Մասուդ Փեզեշքանի և գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեի հետ միասին:
CNN-ն այսօր գերագույն առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը հենց Արաֆիին էր անվանել:
«Ֆրանս Պրես» գործակալության կիրակի Թեհրանից հրապարակած տեսանյութերում երևում է, որ ուժգին պայթյուններից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում բարձրանում է խիտ սև ծուխ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ վրեժխնդիր լինելը Թեհրանի օրինական իրավունքը և պարտականությունն է, և Թեհրանը կանի հնարավորը այս պարտքը կատարելու համար, փոխանցում է Reuters-ը:
Իրանը՝ մարտի 1-ին
Միացյալ Նահանգները երբևէ «չտեսնված ուժով» կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սրի ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: