Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել

Մեծ Բրիտանիայի առաջատար թերթերի առաջին էջերին տեղ են գտել ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպան Պիտեր Մանդելսոնի ձերբակալության մասին վերնագրերը, որն այսօր, սակայն, արդեն ազատ է արձակվել կալանքից։

72-ամյա նախկին դեպանը ձերբակալվել էր երեկ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Մանդելսոնը սեպտեմբերին հեռացվել էր Բրիտանիայի դիվանագիտական ծառայության ամենահեղինակավոր պաշտոններից մեկից, երբ առավել հստակ դարձավ նրա մտերմությունը մանկապիղծների միջազգային ցանցի հիմնադիր, ամերիկացի ֆինանսիս Ջեֆրի Էփշտեյնի հետ։

Այս ամսվա սկզբին ոստիկանությունը քրեական հետաքննություն էր սկսել Մանդելսոնի նկատմամբ այն բանից հետո, երբ վարչապետ Քիր Սթարմերի կառավարությունը իրավապահներին էր փոխանցել նախկին դեսպանի և Էփշտեյնի նամակագրությունը։

Էփշտեյնի գործով 12 ժամ տևած հարցաքննությունից հետո նաև օրեր առաջ ազատ արձակվեց նախկին արքայազն Էնդրյուն։


XS
SM
MD
LG