Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի կրտսեր եղբայրը՝ նախկին արքայազն Էնդրյուն, որը ձերբակալվել էր փետրվարի 19-ին՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով հետաքննության շրջանակում, 12 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանությունից, հաղորդում է Sky News-ը։ Էնդրյուի գործով հետաքննությունը շարունակվում է։
Էնդրյուի ձերբակալության մասին փետրվարի 19-ի առավոտյան հաղորդեցին BBC-ն և The Telegraph-ը: Ոստիկանությունը պաշտոնապես չի հրապարակել ձերբակալվածի անունը:
BBC-ի տեղեկություններով՝ թագավոր Չարլզի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին ձերբակալվել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը սկանդալի կիզակետում էր հայտնվել մի քանի տարի առաջ՝ մանկապիղծների միջազգային ցանցի հիմնադիր, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Այդ սկանդալի հետևանքով Էնդրյուն ստիպված էր հրաժարվել արքայազնի տիտղոսից։