Մատչելիության հղումներ

Մեդվեդևը Մոսկվայում հանդիպել է Կուբայի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բանակցություններ է անցկացրել Մոսկվա այցելած Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպման ընթացքում կուբացի գործընկերոջը տեղեկացրել է, որ Մոսկվան կոչ է արել Միացյալ Նահանգներին չկիրառել լիարժեք ծովային շրջափակում կոմունիստական կառավարման ներքո գտնվող կղզու նկատմամբ։

Ակնկալվում է, որ կուբացի նախարարն այսօր ավելի ուշ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

XS
SM
MD
LG