Վատիկանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», հայտարարել է Սուրբ Աթոռի քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
Corriere della Sera թերթին տված մեկնաբանությունում Պարոլինը նշել է, որ Վատիկանը չի մասնակցի խորհրդին՝ իր «հատուկ կարգավիճակի» պատճառով, որը չի համապատասխանում այլ պետությունների բնույթին։
Միաժամանակ նա հայտնել է, որ Սուրբ Աթոռը հաշվի է առնում այն փաստը, որ Իտալիան խորհրդին կմասնակցի դիտորդի կարգավիճակով։
Պարոլինի խոսքով՝ Վատիկանը տեսնում է որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ըստ նրա՝ միջազգային մակարդակում նման ճգնաժամերի կառավարումը պետք է իրականացվի ՄԱԿ-ի միջոցով, և դա այն սկզբունքներից է, որի վրա Սուրբ Աթոռը հենվում է։
«Խաղաղության խորհուրդը», որի նախագահն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի սկզբանե ստեղծվել է վերահսկելու Գազայի հրադադարը և պատերազմից հետո «Համաս»-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած հարձակման հետևանքով վերականգնման գործընթացը: Բայց, այնուհետև, նպատակներն ընդլայնվեցին՝ ներառելով տարբեր միջազգային կոնֆլիկտներ լուծելու գործառույթը, ինչն էլ առաջացրել էր մտավախություն, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստեղծել ՄԱԿ-ի մրցակից: