ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ն կաշխատի կրճատել Իրանի նավթի արտահանումը Չինաստան, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
«Մենք համաձայնության ենք եկել, որ ամբողջ ուժով կճնշենք Իրանին, օրինակ՝ Չինաստանին իրանական նավթի վաճառքի հարցում», - մեջբերել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։
Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
Չինաստանը կազմում է Իրանի նավթի արտահանման ավելի քան 80 տոկոսը։
ԱՄՆ և Իրանի դիվանագետները նախորդ շաբաթ Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցություններ։ Դրան զուգահեռ ԱՄՆ նախագահը տարածաշրջան է ուղարկել ռազմածովային ուժերի նավախումբ: