Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կրկին հարվածել է Դնեպրոպետրովսկին․ կան տուժածներ

Ուկրաինայի Չերկասիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իգոր Տաբուրեցը հայտնել է, որ փետրվարի 2-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով մասշտաբային հարձակում է իրականացրել։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է չորս մարդ։

Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Ռուսաստանը կրկին հարվածել է Տեռնովկա քաղաքին։ Փետրվարի 1-ին այնտեղ ծառայողական ավտոբուսի հարվածի հետևանքով զոհվել էին12 հանքափորներ։

Գիշերային հարձակման ժամանակ Տեռնովկայում հրդեհվել են վարչական շենքը և դրան կից կառույցը։

Սինելնիկովսկի շրջանում վնասվել են երկու մասնավոր տուն և օժանդակ շինություն, իսկ Նիկոպոլի շրջանում՝ մի ձեռնարկություն և էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսական ուժերը գնդակոծել են նաև Խերսոնի Դնեպրովսկի շրջանի բնակելի թաղամասերը։


XS
SM
MD
LG