Մատչելիության հղումներ

Դադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեցների ծառայությունը

Դադարեցվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը: Այս մասին հրամանը սոցցանցի իր էջում տեղադրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի հրապարակած փաստաթղթից հասկանում ենք, որ գնդերեցներն այսուհետև կգործեն Գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ:

Երկու շաբաթ առաջ Գորիս հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը «Ազատությունը» հայտնել էր, որ բանակային կորպուսների հրամանատարները հորդորում են գնդերեցներին միանալ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավին: Բանակում ծառայող որևէ հոգևորական մինչ օրս չի հայտարարել, որ միանում է վարչապետի՝ եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Ընդդիմադիրները ենթադրում են, որ Պապիկյանի հրամանը հակակաթողիկոսական արշավի մի մաս է: Ինքը՝ պաշտպանության նախարարը շաբաթներ առաջ վստահեցրել էր, որ բանակը չի խառնվում այս հարցին:


XS
SM
MD
LG