Մատչելիության հղումներ

Մեկուկես տարվա ազատազրկում՝ Էրդողանին վիրավորելու համար


Քուրդ ցուցարարները՝ Դեմիրթաշին ազատ արձակելու կարգախոսներով, 17 հունիս, 2018
Քուրդ ցուցարարները՝ Դեմիրթաշին ազատ արձակելու կարգախոսներով, 17 հունիս, 2018

Թուրքական դատարանը նախագահ Էրդողանին վիրավորելու համար մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտել բանտում գտնվող քուրդ առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշին, ում Եվրոպական դատարանը պահանջել էր ազատ արձակել։

52-ամյա Դեմիրթաշը՝ Թուրքիայի քրդական շարժման երբեմնի առանցքային ու խարիզմատիկ առաջնորդը, ձերբակալվել էր տասը տարի առաջ՝ ահաբեկչությանն առնչվող մի շարք մեղադրանքներով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս պահանջել էր ազատ արձակել նրան, իսկ անցած նոյեմբերին արդեն այդ մասին պարտադիր որոշում հրապարակել, որը, սակայն, Թուրքիան անտեսել է։

Դեմիրթաշի փաստաբանն ասել է, որ նոր մեղադրանքների հիմքում քննիչները դրել են ընդդիմադիր գործչի՝ առնվազն տասը տարի առաջ հնչեցրած ելույթները։ Ինքը՝արդեն շուրջ տասը տարի բանտում գտնվող Դեմիրթաշը, սեփական դատավարությանը ներկա գտնվել չի կարողացել․ դատավորը մերժել է նրա մասնակցության խնդրանքը՝ «անվտանգության» պատճառաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG