ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կոչ է արել Եվրոպային «ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել» իր անվտանգության համար՝ Միացյալ Նահանգների պաշտպանությանը ապավինելու փոխարեն, հաղորդում է France-Press-ը։
«Ուկրաինական պատերազմն ու Միացյալ Նահանգների փոփոխվող ռազմավարական առաջնահերթությունները Եվրոպային այլ ընտրություն չեն թողնում», - Լիսաբոնում կայացած համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հավելելով. - «Մենք չենք կարող մեր անվտանգությունը վստահել ուրիշներին»։