Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը ռուսական քաղաքների են հարվածել․ որոշ շրջաններ զրկվել են էլեկտրաէներգիայից


Սամարայի մարզում գտնվող «Տոլյատիազոտ» ձեռնարկությունը, արխիվ
Սամարայի մարզում գտնվող «Տոլյատիազոտ» ձեռնարկությունը, արխիվ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաքի կոմունալ ենթակառուցվածքը, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։

Ուկրաինական տելեգրամյան ալիք Exilenova+-ն, հղում անելով տեղական բնակիչներին, հաղորդում է երկու հրթիռային հարվածի մասին․ ըստ այդ աղբյուրի՝ հարվածներ են հասցվել ջերմաէլեկտրակայանին, ինչի հետևանքով քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է տեղի ունեցել։

Տելեգրամյան ալիքները հայտնում են նաև Սամարայի մարզում գտնվող «Տոլյատիազոտ» ձեռնարկության վրա հնարավոր հարձակման մասին։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել նաև Ռոստովի մարզը։ Նահանգապետ Յուրի Սլյուսարի հաղորդմամբ՝ Դոնի Ռոստովում և Տագանրոգում վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ և խաթարվել է էլեկտրամատակարարումը մի շարք թաղամասերում ու բնակավայրերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը խոցվել է ուկրաինական 94 անօդաչու թռչող սարք, որոնցից 36-ը՝ Ռոստովի մարզի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG