Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին այսօր նորից կանչել են հարցաքննության: Այս քրեական գործով, որ հարուցվել է արցախցի նախկին պաշտոնյա Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա, Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի:
Ի՞նչ են կոնկրետ քննում ու ի՞նչ հարցեր են իրեն տալիս, Շահրամանյանը նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի ասում:
Սամվել Բաբայանը, որի նկատմամբ Ադրբեջանը տասնամյակներով հետախուզում էր հայտարարել, անարգել անցել էր ադրբեջանցիների կողմից հսկվող Հակարիի կամուրջը, Երևան հասնելուն պես հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվել ու քննադատել Արցախում մնացած պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և նորընտիր Սամվել Շահրամանյանին:
Նրա հայտարարությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել ու շուրջ երկու տարի է՝ շարունակվում է այս քրեական գործի քննությունը:
«Մենք չենք խուսափել ներկայանալ վարույթ իրականացնող մարմիններ ու պատասխանել հարցերին: Այսօր նույնպես հարցեր էին ծագել, ու մենք պարզաբանում տվեցինք այս հարցերին», - լրագրողներին այսօր ասել է Շահրամանյանը:
Շահրամանյանին հարցաքննության են կանչել նաև Բագրատ Սրբազանի ու այլ քրեկան գործերով: Նրա փաստաբանը կարծում է, որ այս քննչական անընդհատ հրավիրելը նրան ճնշելու նպատակով է:
Սամվել Շահրաամնյանը մշտապես պաշտպանում է կաթողիկոսին ու այսօր էլ Մայր Աթոռում կլինի, կմասնակցի ժամերգությանը: