Մատչելիության հղումներ

ՆԳՆ-ը հորդորում է Մայր Աթոռում զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից


ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով ոստիկանությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված հավաքի ընթացքում իրականացնելու է օրենքով սահմանված իր գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:

Նախօրեին Հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ավելի ուշ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ։

Նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին. «Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG