Մատչելիության հղումներ

«Ժեստ է վրացական կողմից». դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի


«Դա ժեստ է վրացական կողմից՝ խաղաղության գործընթացին», - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատում է՝ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի:

Ազատություն». - Մենք ունե՞նք այդպիսի պայմանավորվածություն՝ ադրբեջանական նավթամթերք Հայաստան ներկրելու համար, ինչի մասին շաբաթ օրը խոսել էր Հաջիևը:

Պապոյան. - «Կգա ժամանակը՝ ամեն ինչ կիմանաք»:

«Ազատություն». - «Իսկ Վրաստանի հետ մենք բանակացություններ վարե՞լ ենք, որի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար վրացական կողմը տուրք չի գանձի: Այդ մասին այսօր հայտարարեց վրացական կողմը:

Պապոյան. - «Քանի որ վրացական կողմը դրա մասին հայտարարել է, հաստատում եմ՝ նման բան վրացական կողմը ինձ փոխանցել է, Վրաստանի էկոնոմիկայի նախարարն է ինձ անձամբ փոխանցել:

«Ազատություն». - Կբացատրե՞ք , իսկ ի՞նչ է նշանակում մեկանգամյա տարացման համար տուրք չի գանձի Վրաստանը:

Պապոյան. - Ենթադրվում է որպես ժեստ խաղաղության գործընթացում՝ վրացական կողմից: Առաջին անգամվա գալու դեպքում վրացական կողմը գումարը չի գանձելու: Հետո արդեն, բնականաբար, տարանցման վճարներ կան դրանց համար, որոնք կազմակերպությունները պետք է վճարեն: Այսինքն, իրենք իրենց կողմից այդ սիմվոլիկ, առաջին խմբաքանակի համար, եթե էդպիսի բան լինի, իրենց կողմից այդ քայլը արել են:

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում սպասվում է ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը, եթե Վրաստանն այդպիսի ժեստ է անում:

Պապոյան. - «Չեմ կարող մեկնաբանել: Ես այս պրոցեսներում սիրում եմ արդյունքների ժամանակ խոսել»:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG