Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Արևմտյան ափի քաղաքական բռնակցումը մնում է քննարկման առարկա:
Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ստատուս քվոն կպահպանվի տեսանելի ապագայում:
Նա այս հայտարարությունն արել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի անեքսիայի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կարող են վտանգել նախագահ Թրամփի՝ Գազայում խաղաղություն հաստատելու ծրագիրը:
Իսրայելի խորհրդարանը հոկտեմբերին նախնական հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքների անեքսիայի օրինագծին։ Արևմտյան ափի բնակավայրերում ապրում է մոտ 500 հազար հրեա բնակիչ։ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրության մեծ մասը բնակավայրերը համարում են անօրինական։