Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ զրուցել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, թե ինչ են քննարկել երկու առաջնորդները:

New York Times-ն էր ավելի վաղ գրել, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ և քննարկել նրանց միջև հնարավոր հանդիպումը Միացյալ Նահանգներում:

Հեռախոսազանգի մասին լուրը հայտնի է դարձել Կարակասի նկատմամբ Թրամփի ռազմատենչ հռետորաբանության ֆոնին:

Թրամփի վարչակազմը քննադատում է, իրենց իսկ բնորոշմամբ, Մադուրոյի դերը անօրինական թմրանյութերի մատակարարման մեջ: Վենեսուելայի նախագահը հերքում է թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ որևէ կապ:

XS
SM
MD
LG