ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին։
«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրամիջոցների և մարդկանց վաճառքով զբաղվողներին խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը համարել փակ», - Truth social ցանցում գրել է Դոնալդ Թրամփը:
Երկրի օդային տարածքի փակման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել։ Flightradar24-ի տվյալներով՝ երկրի օդանավակայաններում շարունակվում են թռիչքներն ու վայրէջքները։ Օդային տարածքի փակման մասին սովորաբար հայտարարում են համապատասխան երկրի իշխանությունները, այդ թվում՝ օդային հարձակման սպառնալիքի դեպքում։ Կարակասից դեռևս մեկնաբանություն չի եղել։
Դոնալդ Թրամփը բազմիցս մեղադրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին թմրամիջոցների կարտել ղեկավարելու մեջ և խոսել է երկրում իշխանափոխության անհրաժեշտության մասին: Մադուրոն և նրա ենթակաները հերքում են թմրանյութերի մաքսանենգությանը մասնակցությունը և մեղադրում են Միացյալ Նահանգներին Վենեսուելայում ռեժիմի փոփոխության համար պատրվակներ փնտրելու մեջ, այդ թվում՝ ռազմական միջոցներով։