Մատչելիության հղումներ

Արդյոք TRIPP նախագծում կարող է ներգրավվել թուրքական ընկերություն


Արդյոք հայկական կողմը բացառո՞ւմ է, որ TRIPP նախագծում կներգրավվի նաև թուրքական ընկերություն: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ասաց, թե այդ հարցը 2 կողմերն են որոշելու:

«Բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու», - նշեց Սաֆարյանը:

Հարցին, թե ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, փոխարտգործնախարարը կոնկրետ պատասխան չտվեց, ասելով՝ «այն, ինչ որ կարտահայտվի այդ որոշումների մեջ:

«Էս փուլում պետք չէ ավելի մանրամասն խոսել դրա մասին, բայց բնականաբար 2 կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը, առաջին հերթին պետք է ստեղծվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն», - ասաց դիվանագետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG