Մատչելիության հղումներ

2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթող երկիրը կստանա 50 մլն դոլար


ԱՄՆ - Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, Վաշինգտոն, 5-ը դեկտեմբերի, 2025թ.
ԱՄՆ - Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, Վաշինգտոն, 5-ը դեկտեմբերի, 2025թ.

ՖԻՖԱ-ն հաստատել է, որ առաջիկա ամռանը կայանալիք ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության հաղթող պետությունը կստանա 50 միլիոն դոլար։

Մասնակից երկրներին հասանելի ընդհանուր ֆոնդը սահմանվել է 727 միլիոն դոլար, ինչը աշխարհի նախորդ առաջնության ցուցանիշից 50 տոկոսով ավելի է։

Որոշումը կայացվել է տոմսերի բարձր գների շուրջ քննադատության ֆոնին․ անցած շաբաթ պարզ դարձավ, որ տոմսերի միայն 10 տոկոսն է տրամադրվելու ազգային ասոցիացիաներին՝ ամենացածր՝ 60 դոլար գնով, մնացած մասի գինը կսկսվի 230 դոլարից, եզրափակիչ հանդիպմանը կհասնի 4 185 դոլարի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG