Մատչելիության հղումներ

Ռյուտեն նշել է հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժերը, մտահոգություն հայտնել Վրաստանի վերաբերյալ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Ռյուտեի խոսքով՝ եվրատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է պաշտոնապես հայտարարել այդ մասին, որից հետո գործարկվում է համապատասխան ընթացակարգը: Սակայն, ինչպես նշել է, ինքը «միամիտ չէ» Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

«Մենք չափազանց մտահոգված ենք։ Մենք դա հստակ հասկացրել ենք վրացական կողմին», - ասել է Ռյուտեն։

Նա հավելել է, որ Վրաստանի շուրջ իրավիճակը պետք է ավելի լայն դիտարկել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Ռյուտեն նաև ասել է, որ թվում է՝ զգալիորեն ավելի լավ վիճակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել «նաև այն բանի շնորհիվ, ինչ անում է նախագահ Թրամփը»:

«Վրաստանին պետք է նայել նաև ողջ Հարավային Կովկասի համատեքստում», - ամփոփել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG