Մատչելիության հղումներ

Բաքվի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ 7 մարդ է տուժել


Բաքվի Նարիմանովի շրջանի բիզնես կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական APPA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ տուժել է առնվազն 7 մարդ։ Նրանցից հինգին շտապօգնության աշխատակիցները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց՝ բազմակի մարմնական վնասվածքներով։

Պայթյունի պատճառների մասին չի հաղորվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG